Նուցուբիձե փողոցի շենքերից մեկի 24 բնակչի տեղափոխեցին կարանտինային գոտի
Նուցուբիձե փողոցի շենքերից մեկի 24 բնակչի տեղափոխեցին կարանտինային գոտի

Նուցուբիձե փողոցի շենքերից մեկի 24 բնակչի տեղափոխեցին կարանտինային գոտի: Շենքի բնակիչների տեղափոխումն իրականացվել է երկու փուլով:

Տեղում է գտնվում պարեկային ոստիկանությունը:

Տեղի բնակիչների խոսքով, բժիշկը, ում մոտ հաստաստվել է կորոնավիրուս, մի քանի օր առաջ շփում է ունեցել նշված շենքում բնակվող իր հարազատների հետ: Բացի այդ, առկա տեղեկության համաձայն, այս բնակելի շենքի մի քանի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Քաղաքացիների խոսքով, մի քանի հոգի ցանկություն է հայտնել գտնվել բժիշկների հսկողության տակ գտնվող կարանտինային տարածքներ, քանի որ իրենք ինքնամեկուսացման հնարավորություն չեն ունեցել:

Վրաստանի Առաջին ալիքին Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կարանտինային տարածք է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 24 մարդ: Նրանք այսպես կոչված Սաբուրթալո կլաստերի շրջանակից են և նրանցից դեռ ոչ մեկի մոտ չի հաստատվել կորոնավիրուս:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան