Ի նշան Պաղեստինի նկատմամբ համերաշխության, Թուրքիան հայտարարել է եռօրյա սուգ
Ի նշան Պաղեստինի նկատմամբ համերաշխության, Թուրքիան հայտարարել է եռօրյա սուգ

Ղազայի սեկտորի սահմանին, Իսրայելի զինվորականների հետ առճակատման ժամանակ զոհված պաղեստինցների հիշատակը հարգելու համար, Թուրքիան հայտարարել է եռօրյա սուգ:

Anadolu գործակալության տեղեկությամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը: Թուրք բարձրպաշտոնյայի խոսքով, Երուսաղեմում դեսպանություն բացելով, ԱՄՆ-ը խախտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը:

Փոխվարչապետի խոսքով, Թուրքիան հրավիրել է իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ, որն անցկացվելու է մայիսի 18-ին: