Նոյեմբերից Քութաիսիի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կմեկնարկեն դեպի Բարսելոնա, Բեռլին, Վիեննա և Աբու Դաբի
Նոյեմբերից Քութաիսիի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կմեկնարկեն դեպի Բարսելոնա, Բեռլին, Վիեննա և Աբու Դաբի

2021 թվականի նոյեմբերից Քութաիսիի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Բարսելոնա, Բեռլին, Վիեննա և Աբու Դաբի: Այս մասին տեղեկատվությունը տարածում է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին:

Նրա խոսքով, այս քայլը զբոսաշրջության և ավիացիայի ոլորտի համար կարևորագույն որոշումներից մեկն է «Կովիդ-19»-ի իրականության մեջ:

«Դա շատ լավ և կարևոր նորություն է: Մենք հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները մեր ռազմավարական գործընկեր «WizzAir» ավիաընկերության հետ: Արդյունքում, 2021 թվականի նոյեմբերից, Քութաիսիի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կսկսեն իրականացվել հետևյալ ուղղություններով՝ Բարսելոնա, Բեռլին, Վիեննա, Աբու Դաբի: Շատ շնորհակալություն իմ թիմին անձնվեր աշխատանքի և ավիաընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Զբոսաշրջության և ավիացիայի ոլորտի համար ամենակարևոր որոշումներն են Կովիդ-19 իրականության մեջ»,-ասաց Մարիամ Քվրիվիշվիլին: