Նոյեմբերի 18-ից Վրաստանում կբարելավվի եղանակը
Նոյեմբերի 18-ից Վրաստանում կբարելավվի եղանակը

Վրաստանի ողջ տարածքում նոյեմբերի 17-ից սպասվում է ուժեղ անձրև, իսկ բարձրալեռ շրջաններում՝ ուժեղ ձյուն և ձնաբուք: Այս մասին 1tv.ge-ին է հայտնել Միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանական կանխատեսումների ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեն:

Նրա խոսքով, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է դառնան փոքր գետերի ջրի մակարդակի ավելացման, լեռնային շրջաններում՝ սողանքի պատճառ:

Սվետլանա Նիորաձեի տեղեկությամբ, նոյեմբերի 17-ին Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի 9-14 աստիճան, իսկ Արևմտյան Վրաստանում՝ 10-15: Թբիլիսիում վաղը սպասվում է 12 աստիճան ջերմություն, դրա հետ մեկտեղ, օդերևութաբանները մայրաքաղաքում կանխատեսում են հյուսիս-արևելյան ուղղությամբ քամի:

Նոյեմբերի 18-ից Վրաստանի ողջ տարածքում եղանակը կբարելավվի, կդադարի անձրևը, սակայն օդի ջերմաստիճանը զգալիորեն չի փոխվի: