Նովրուզի տոնը մեր երկրի մշակույթի և ավանդույթների բազմազանության օրինակն է. Սալոմե Զուրաբիշվիլի
Նովրուզի տոնը մեր երկրի մշակույթի և ավանդույթների բազմազանության օրինակն է. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիներին Նովրուզ Բայրամի կապակցությամբ:

«Այսօր նշվում է գարնան մուտքի օրը, Նովրուզի տոնը, ինչը նշանակում է բնության զարթոնք, նոր էներգիա և նոր սկզբի խորհրդանիշ է, ավելի լավ ապագայի հույս:

Վրաստանում Նովրուզի տոնակատարությունը դարերի պատմություն ունի: Սա վրացական մշակույթի և ավանդույթների բազմազանության վառ օրինակ է:

Համավարակի պատճառով, ցավոք, այս տարի մեզ հնարավորություն չի տրվում այս հնագույն տոնը տոնենք միասին: Հավատում եմ, որ համախմբված ջանքերով համավարակը կպարտվի և ապագայում Նովրուզի գեղեցիկ տոնի ավանդական տոնակատարությունը կզարդարի Վրաստանի գարունը:

Շնորհավորում եմ Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիներին, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նշում են Նովրուզ բայրամը: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր նշում են Նովրուզը Վրաստանում և արտերկրում, գարնան տոնը, նոր օրվա մուտքը: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և երջանիկ ապագա», – ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: