«Նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարները հունիսի 11-ին հանդիպելու են Բեռլինում
«Նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարները հունիսի 11-ին հանդիպելու են Բեռլինում

«Նորմանդական քառյակի» ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարները հունիսի 11-ին հանդիպելու են Բեռլինում,-այս մասին հայտարարություն է արել, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Այո, հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 11-ին»,-ասել է Կարասինը ռուսական մամուլի հետ զրույցում:

Նրա խոսքերով, հանդիպմանը քննարկվելու են ՈՒկրաինայի ճգնաժամի կարգավորման բոլոր հարցերը, այդ թվում Դոնբասում ՄԱԿ-ի առաքելության տեղակայման հարցը:

«Այնտեղ փակ ձևաչափեր չեն լինելու, Նորմանդական քառյակը ստեղծվել է հենց դրա համար»,-նշել է Կարասինը:

ՈՒկրաինայի հարցով բանակցությունների «նորմանդական ձևաչափը» գործում է 2014 թվականից: «Նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարները վերջին անգամ հանդիպել են 2017 թվականի փետրվարին, Մյունհենում: