Նորակոչիկները զինվորական երդում են տվել Խերթվիսի բերդում
Նորակոչիկները զինվորական երդում են տվել Խերթվիսի բերդում

Վրաստանի պաշտպանության ուժերին ավելացվել է 83 զինծառայող: Տեղեկությունը տարածում է պաշտպանության նախարարությունը:

Նրանց խոսքով, նորակոչիկները զինվորական երդում տվեցին Վրաստանի պատմության ամենակարևոր, դարավոր անողոք մարտերով հայտնի բերդ-ամրոցներից մեկում՝ Խերթվիսիի ամրոցում Աստծո և ազգի առջև, վառված ջահերի և ոչ ստանդարտ տեղակայված դրոշների ֆոնին և միացան պաշտպանական ուժերի մեծ ընտանիքին:

Գերատեսչության տվյալներով, նրանք այսօրվանից պայմանագրային զինծառայության են անցնելու Վրաստանի պաշտպանության ուժերի արևելյան և արևմտյան հրամանատարություններում:

«Մինչ երդումը տալը, նրանք ութշաբաթյա նախնական մարտական ​​պատրաստության ծրագիր (BCT) անցան ավագ սերժանտ Զազա Փերաձեի անվան նոր կենտրոնում՝ Ախալքալաքում, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, որտեղ անցկացվեցին վարժանքներ, կրակոցներ, բժշկական և մարտավարական պատրաստություն: Ժամանակակից չափանիշների, նախնական մարտական ​​պատրաստության նոր կենտրոնը Ախալքալաքում բացվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտպանության նախարար լինելու օրոք:

Վերապատրաստման և ռազմական կրթության հրամանատար, գնդապետ Զուրաբ Խվիչիան շնորհավորեց անձնակազմին կարևոր օրվա կապակցությամբ և նրանց մաղթեց արժանի ծառայություն: Զինծառայողներին դիմել է նաևա կենտրոնի ղեկավար, գնդապետ Զաքարիա Կալանդաձեն», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ: