Նորացված կլոր այգին բացվել է տոնական միջոցառումներով
Նորացված կլոր այգին բացվել է տոնական միջոցառումներով

Նորացված կլոր այգին բացվել է տոնական միջոցառումներով: Հատուկ այս օրվա համար, այգում տեղի է ունեցել Դավիթ Էվգենիձեի համերգը: Բացի այդ, երեխաների համար կայացել է զվարճալի միջոցառում:

Նախագծի շրջանակներում բարեկարգվել է այգու ենթակառուցվածքը: Փոխվել է լուսավորումը, հեղինակի թույլտվությամբ վերանորոգվել է այգում գործող շատրվանը և այլն:

Ինչ վերաբերում է կանաչապատմանը, տեղադրվել  է 1000 քառակուսի մետր խոտածածկույթ և տնկվել են տարբեր տեսակի ծառեր:

Աշխատանքները կատարել են ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը և ՍՊԸ «գրինսերվիս +»-ը:

Նորացված այգու բացման արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն: