Նոր Զելանդիայի երկու մզկիթներում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
Նոր Զելանդիայի երկու մզկիթներում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Նոր Զելանդիայի Կրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, տուժել է առնվազն 20 մարդ: Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս մասին երկրի վարչապետը հայտարարել է հատուկ մամլո ասուլիսին: Նա ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի պատճառով և դատապարտել ահաբեկչական ակտը:

Քաղաքում ուժեղացվել են անվտանգության նորմերը, որտեղ այդ պահի դրությամբ գտնվում էր մոտ 300 մարդ: Ականատեսների հայտարարությամբ, սև հագուստով տղամարդը ատրճանակով ներխուժել է մզկիթ և սկսել կրակել: Հարձակվողը կրա է բացել դեռ տղամարդկանց, այնուհետև՝ կանանց աղոթատեղիում և մինչև իրավապահների ժամանելը, թաքնվել դեպքի վայրից: Հարձակման ներկաները պատմում են, որ մզկիթում եղել են բազմաթիվ զոհեր:

Այս միջադեպից քիչ ժամանակ անց, հերթական հարձակումն է տեղի ունեցել Կրայստչըրչ  քաղաքի ևս մեկ մզկիթի վրա:

Ոստիկանությունը հարձակման փաստով արդեն ձերբակալել է Ավստրալիայի քաղաքացի Բրենտոն Տարանտին: