Նոր վրացական սերիալ «իդեալական մայրը» առաջին ալիքով ցուցադրվելու է մարտի 4-ից (տեսանյութ)

Մարտի 4-ից, ամեն աշխատանքային օր, ժամը 20:45,ին առաջին ալիքի եթերով ցուցադրվելու է «իդեալական մայր» նոր վրաց հեռուստասերիալը:

Իտալիայի հանրային հեռարձակողի արտոնագրված կոնտենտը իտալական հեռուստասերիալի անալոգն է:

Առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Թինաթին Բերձենիշվիլիի հայտարարությամբ, նման մեծ արտադրություն առաջին ալիքը չի ունեցել տարիներ շարունակ:

«Հեռուստասելիալը մեզ ներկայացնելու է մեծ ընտանիքի պատմություն և մարտի 4-ից ամեն օր, շաբաթ կիրակիից բացի եթերով կցուցադրվի «Մոամբե» լրատվական թողարկումից առաջ: Սերիալի դերակատարներում բոլորը կարող են ճանաչել իրեն: 15 րոպեանոց սերիաները գլխավոր հերոսի վիդոբլոգն է, որը հեռուստադիտողին ամեն երեկո պատմում է իր ընտանիքի մասին»,-հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:

60 սերիանոց նոր վրացական հեռուստաֆիլմը ցուցադրվելու է երեք ամսվա ընթացքում: