Նոր ուսումնասիրության համաձայն   Ֆայզեր  պատվաստանյութի երկու դեղաչափերը 88 տոկոսով ավելի արդյունավետ են Delta տարբերակի կանխարգելման համար
Նոր ուսումնասիրության համաձայն Ֆայզեր պատվաստանյութի երկու դեղաչափերը 88 տոկոսով ավելի արդյունավետ են Delta տարբերակի կանխարգելման համար

Ֆայզեր պատվաստանյութի երկու դեղաչափերը 88 տոկոսով արդյունավետ են Քովիդ 19-ի Դելտայի տարբերակի կանխարգելման համար: Այս մասին ասված է Նյու Ինգլենդ Ջորնալ օֆ մեդիսինի կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ:

Հետազոտությունը նաև վերաբերում է Աստրացենեկայի կողմից մշակված պատվաստանյութին , որի համաձայն տեղեկանում ենք , որ ընկերության պատվաստանյութի երկու դեղաչափերը 67 տոկոսով արդյունավետ են Դելտա տարբերակի դեմ:

«Covid 19» -ի դելտա տարբերակին բնորոշ է ավելի արագ տարածումը: Նախկինում հայտնի էր, որ Ֆայզեր պատվաստանյութի երկու դեղաչափերը ալֆայի տարբերակի դեմ արդյունավետ էին 93,7 տոկոսով, մինչդեռԱստրազենիկան ՝ 74,5 տոկոս արդյունավետ:

Միևնույն ժամանակ, Իսրայելում կատարված հետազոտության համաձայն Ֆայզեր պատվաստանյութը պակաս արդյունավետ է սիմպտոմատիկ հիվանդությունների դեմ, չնայած լուրջ հիվանդություններից պաշտպանությունը դեռևս բարձր է: Դելտայի տարբերակի դեմ ուսումնասիրություն ներկայացրեց ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գտնվող Իսրայելի բժշկական կենտրոնը, որտեղ նշվեց, որ «Johnson & Johnson» ընկերության պատվաստանյութերից մեկը լավ է աշխատում և իմունային պատասխանը տևում է ութ ամիս:

Թողնել մեկնաբանություն