Նոր փշալարերը էլ ավելի են բաժանում բնակչությանը. Էրիկ Հոգ
Նոր փշալարերը էլ ավելի են բաժանում բնակչությանը. Էրիկ Հոգ

Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար, Էրիկ Հոգը Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների հետ միասին այցելել է Գուգուտիանթկարի: Այս մասին Էրիկ Հոգը գրել  է իր թվիթերի էջում:

«Ժնևյան միջազգային բանակցությունների երկու համանախագահների հետ միասին միացել եմ եվրամիության դիտորդական առաքելությանը, որը առավոտից պարեկություն էր իրականացնում  Գուգուտիանթկարիում, և հետևում էր «բորդերիզացիայի» գործընթացին: Նոր փշալարերն էլ ավելի են հեռացնում բնակչությանը: Այս հարցը մենք վաղը կքննարկենք Էրգնեթիում, միջադեպերի  կանխարգելման և դրանց վրա արձագանքման աշխատանքային հանդիպման շրջանակներում », – գրել է Էրիկ Հոգը:

Թվիթեր սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել նաև Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ, Տոյվո Կլաարը:

«Շնորհակալ եմ Եվրամիության դիտորդական առաքելության թիմից և առաքելության ղեկավար, Էրիկ Հոգից, Գուգուտիանթկարիում ճանաչողական այց կազմակերպելու համար: Փշալարերը  բաժանում են մարդկանց և ստեղծում բարդություններ: «Բորդերիզացիայի» ընդունումը  անհնար է », – գրել է Տոյվո Կլաարը: