Նոր կորոնավարակով վարակվել է առաջին ֆուտբոլիստը
Նոր կորոնավարակով վարակվել է առաջին ֆուտբոլիստը

Իտալիայի սերիա C-ի ֆուտբոլիստը, ում ինքնությունը չի հրապարակվում, առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, ում մոտ հայտնաբերվել է կորոնավարակ: Այս մասին հաղորդում է իսպանական «Սպորտ» պարբերականը:

Տարածված լրատվությամբ, ֆուտբոլիստը, ով բնակվում է Սիենա նահանգում, անցած շաբաթ չի հայտնվել խաղացուցակում, բարձր ջերմության պատճառով: Բժիշկները հետագայում փորձարկել են նրան և ստացել դրական արդյունք:

Հիշեցնենք, որ կորոնավարակի առաջին դեպքը Իտալիայում գրանցվել էր փետրվարի 23-ին: Երկրում այդ օրվանից գրանցվել էր վարակման 453 դեպք, որոնցից 12-ը մահացել են: