Նոր կորոնավարակից մահացել է ևս 142 մարդ
Նոր կորոնավարակից մահացել է ևս 142 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանում նոր կորոնավարակից մահացել է ևս 142 մարդ: Լրատվությունն այս մասին տարածում է երկրի առողջապահության ազգային հանձնաժողովը: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կորոնավարակից մահացել է 1669 մարդ:

Ըստ վերջին տվյալների, Չինաստանում գրանցված է վարակման 68 500 դեպք, իսկ ամբողջ աշխարհում 69 000 դեպք: Չինաստանից հետո վարակի տարածման ամենաշատ դեպքերը գրանցվել են ՝ Հոնկոնգում և Ճապոնիայում:

Կորոնավարակով վարակված 9 500 մարդ բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցից: