Նման անիմաստ հայտարարություն կարող է անել միայն այնպիսի հոգեկան հիվանդ մարդ, ով այսօր է իմացել, որ Ռուսաստանը օկուպանտ է, ում չի վերաբերել ոչ մի պատերազմ Ռուսաստանի հետ. Վասիլ Մաղլափերիձե
Նման անիմաստ հայտարարություն կարող է անել միայն այնպիսի հոգեկան հիվանդ մարդ, ով այսօր է իմացել, որ Ռուսաստանը օկուպանտ է, ում չի վերաբերել ոչ մի պատերազմ Ռուսաստանի հետ. Վասիլ Մաղլափերիձե

Այսօր տարբեր մամուլի հնարավորություններով պատրաստվել են նյութեր, Վրաստանի առաջին ալիքի «գիշերվա շոու առաջինի վրա» հաղորդման հաղորդավար, Բաչո Քաջաիայի կողմից հաղորդման ընթացքում արված հայտարարության կապակցությամբ: Նույն ժամանակ մամուլի հնարավորությունները հարց են բարձրացրել, շարունակելու է թե ոչ Բաչո Քաջաիան համագործակցությունը Վրաստանի առաջին ալիքի հետ: Դրա հետ մեկտեղ, խորհրդարանի մոտ ընթացող ցույցի կազմակերպիչներից մեկը, Շոթա Դիղմելաշվիլին հայտարարել է, իբր Բաչո Քաջաիան ի նշան բողոքի լքել է Վրաստանի առաջին ալիքը: Այս հարցով պարզաբանում ենք պահանջել Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Վասիլ Մաղլափերիձեից:

«Այօ, այսօր ողջ օրվա ընթացքում տարբեր ձևով տարածվում էին լուրեր, որ Բաչո Քաջաիան այն պատճառով, որ ասել է Ռուսաստանը օկուպանտ է, հեռացվել է աշխատանքից, ոմանք ուղղակի հարցնում էին, սակայն նպատակը մեկն էր, այդ անիմաստության տարածումը: Նման անիմաստ հայտարարություն կարող է անել միայն այնպիսի հոգեկան հիվանդ մարդ, ով այսօր է իմացել, որ Ռուսաստանը օկուպանտ է, ում չի վերաբերել ոչ մի պատերազմ Ռուսաստանի հետ, նա չի զգացել և գտնում է, որ հերոսություն է երբ Ռուսաստանին անվանում ես օկուպանտ: Պարզ է, որ Ռուսաստանն օկուպանտ է և ով դրա մասին իմացել է այսօր, աղբ է: Պարզ է ինչպես ողջ Վրաստանում, այնպես էլ Վրաստանի առաջին ալիքում ոչ մեկ իրավունք չունի նկատողություն անել Բաչոյին իր արտահայտության համար: Հարց է առաջանում, թե ում էր դա պետք, դա պետք էր այն անձանց, ովքեր ջանքեր չեն խնայում քարկոծել առաջին ալիքին: Հավատացած եմ, որ այդ մարդիկ նույնիսկ չեն ծանոթանա այս պարզաբանման հետ և կշարունակեն տարածել կեղծ լուրեր, այդ պատճառով կաշխատեմ նրանց համար հասկանալի լեզվով ապացուցել այս ֆեյքի ստեղծողներին ՝ Ստի ……, կետերի տեղը համոզված եմ չեն դժվարանա տարեր գրելը, նրանք, ում վերաբերում է այս արտահայտությունը»,-հայտարարել է Վասիլ Մաղլափերիձեն: