Նինոծմինդայում սպանության մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի
Նինոծմինդայում սպանության մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում տեղի ունեցած երկու տղամարդու սպանության գործը բացել են տաք հետքերով, ձերբակալված է նույն գյուղում բնակվող 1976 թվականին ծնված Գ.Մ.-ն,- այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ը:

Գերատեսչության տեղեկությամբ, գործած հանցանքը նկատի ունի 7-ից 15 տարվա ազատազրկում:

«Ոստիկանության կողմից անցկացված օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 10-ին, Սաթխա գյուղի բնակիչ Գ.Մ.-ն իր տուն է հրավիրել Է.Ց.-ին և Ա.Պ.-ին, քիչ անց սեղանի են հրավիրել նաև Է.Ց.-ի Թբիլիսիից հյուր եկած ծանոթ անձանց. 1974 թվականին ծնված Պ.Մ.-ին և 1983 թվականին ծնված Ս.Պ.-ին: Մի քանի ժամից տան հյուրընկալողի և Պ.Մ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերաճել է առճակատման: Գ.Մ.-ն դանակով բազմաթիվ վիրավորում է հասցրել Պ.Մ.-ին և Ս.Պ.-ին, նշված անձինք ստացած վիրավորումների արդյունքում տեղում մահացել են:

Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության աշխատակիցները տաք հետքով անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գ.Մ.-ին ձերբակալել են սպանությունից մի քանի ժամում»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Տեղի ունեցած փաստի առնչությամբ հետաքննություն է ընթացքում ՔՕ-ի 108-րդ հոդվածով, որը նկատի ունի կանխամտածված սպանություն: