Նինոծմինդայի Գորելովկա գյուղի բնակչությունը պահանջում է կարգավորել ջրի և արոտավայրերի հիմնախնդիրը
Նինոծմինդայի Գորելովկա գյուղի բնակչությունը պահանջում է կարգավորել ջրի և արոտավայրերի հիմնախնդիրը

Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները ի նշան բողոքի փակել են կենտրոնական ճանապարհը: Բնակչությունը պահանջում է կարգավորել ջրամատակարարման և արոտավայրերի խնդիրը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ այն բանից հետո ինչ կենտրոնական խողովակի վրա միացրել են ֆերմաների ջրամատակարարման համակարգը, խնդիրը ավելի է սրվել: Տեղացիների խոսքով, ֆերմաները պատկանում են մի քանի հոգու, այդ թվում Նինոծմինդայի քաղաքային խորհրդի նախագահ, Սմբատ Կյուրեղյանին: Նրանց սեփականությունում է նաև հողատարածքները, որից տեղացիները այլևս չեն կարող օգտվել որպես արոտավայրեր:

Հիշեցնենք, հունվարի 16-ին հենց ջրի խնդիրն էր, որի պատճառով դիմակայել էին սակրեբուլոյի նախագահն ու տեղացիները: Ընդհարման փաստով ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, ինչը ենթադրում է բռնություն: