Նինո Լոմջարիան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի առջև  հանդես է գալու տարեկան հաշվետվությամբ
Նինո Լոմջարիան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի առջև հանդես է գալու տարեկան հաշվետվությամբ

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի առջև այսօր տարեկան հաշվետվությամբ հանդես է գալու, Վրաստանի ժողովրդական պաշտպան, Նինո Լոմջարիան:

Նա պատգամավորներին լրատվություն է փոխանցելու 2018 թվականին Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակի մասին: Նինո Լոմջարիայի հայտարարությամբ, հիմնական հարցերոց մեկը լինելու է աշխատանքային պայմանները: Նրա խոսքով, այսօրվա կոմիտեի նիստի նպատակն է, որ խորհրդարանն ընդունի որոշում, որտեղ պատկերված կլինեն ժողովրդական պաշտպանի հանձնարարականները: Ինչպես հայտարարել է Նինո Լոմջարիան, ժողովրդական պաշտպանի ապարատի կողմից ընդհանուր առմամբ ներկայացվել է 350 հանձնարարական: