Նինո Լոմջարիա. Կանեմ առավելագույնը, որպեսի պարզվի, հատուկ գործողության ժամանակ կիրառվել է, թե՞ ոչ, բռնի ուժ Մաչալիկաշվիլու նկատմամբ
Նինո Լոմջարիա. Կանեմ առավելագույնը, որպեսի պարզվի, հատուկ գործողության ժամանակ կիրառվել է, թե՞ ոչ, բռնի ուժ Մաչալիկաշվիլու նկատմամբ

Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան Թեմիրլան Մաչալիկաշվիլու մահվան պատճառով հայտնել է ցավակցություն:

Ինչպես նշել է Նինո Լոմջարիան, ժողովրդական պաշտպանի ապարատը կանի ամեն բան, որպեսզի պարզվի, հատուկ գործողության ժամանակ կիրառվել է, թե՞ ոչ, բռնի ուժ:

«Ցանկանում եմ արձագանքել հատուկ գործողության ժամանակ զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլու մահվան փաստին: Խորը վշտով, երիտասարդի մահվան պատճառով, հայտնում եմ իմ ցավակցությունը նրա ընտանիքին: Ես, որպես պաշտպան, խոստանում եմ, որ իմ հնարավորությունների սահմաններում կանեմ առավելագույնը, որպեսի պարզվի, հատուկ գործողության ժամանակ կիրառվել է, թե՞ ոչ, բռնի ուժ»,- հայտարարել է Նինո Լոմջարիան:

Պանկիսիում, Դուիսի գյուղում հատուկ գործողության ժամանակ տուժած Թեմիրլան Մաչալիկաշվիլին մահացել է այսօր առավոտյան:

 

Թողնել մեկնաբանություն