Նինո Կալանդաձեին կանչել են դատախազություն
Նինո Կալանդաձեին կանչել են դատախազություն

Վրաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Նինո Կալանդաձեն, ով այս պաշտոնը զբաղեցնում էր «Ազգային շարժման» կառավարման տարիներին, կանչվել է դատախազություն ՝ հարցաքննության:

Այս մասին Կալանդաձեն գրում է սոցցանցում:

«Ընկերներ, ձեզանից շատերն են ինձ զանգում: Լրագրողների զանգերը չեն դադարում: Հետևաբար, կպատասխանեմ բոլորիդ միասին.

Ես հաստատում եմ, որ Գլխավոր դատախազության քննիչը ինձ հետ կապվեց, հարցաքննության կանչելու համար: Քանի որ ես իրավունք ունեմ հարցաքննվել մագիստրոս դատավորի ներկայությամբ, պարզ է, որ ես ընտրեցի այս ճանապարհը: Այս պահին հարցաքննության ամսաթիվն ինձ համար անհայտ է:

Ինչ վերաբերում է հարցի բովանդակությանը, ապա ժողովրդավարական երկրում ես կասեի, որ դժվար թե պատկերացնեմ, թե որն է ինձ կանչելու նպատակը, սակայն տխուր իրականության մեջ, երբ տվյալ դեպքում արդեն իսկ կան բոլորովին անմեղ խղճի բանտարկյալներ, իսկ միջազգային հանրությունը լռում է դրանց մասին: Այլևս անհավատալի բան չկա»,- գրել է Կալանդաձեն: