Վրաստանի գերագույն դատարանի և Արդարադատության գերագույն խորհրդի նախագահ Նինո Գվենետաձեն հրաժարական է տալիս: Այս մասին տեղեկություն է տարածել Գերագույն դատարանի մամլո ծառայությունը:
Նինո Գվենետաձեի հրաժարականի պատճառ է անվանվում առողջական վիճակը և արտասահմանում մի քանի ամիս բուժման անհրաժեշտությունը:
«Վրաստանի արդարադատության խորհրդի և Վրաստանի գերագույն դատարանի նախագահ տիկին Նինո Գվենետաձեն տարածել է հայտարարություն առողջական վիճակի մասին, որն ունի բուժման անհրաժեշտություն:
Նինո Գվենետաձեն շնորհակալություն է հայտնում գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնում, որ վրացական արդարադատությունը արժանիորեն կապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը, արժանի կերպով կծառայի օրենքի գերագույնությանը և արդարության հաստատմանը»,- ասվում է Գերագույն դատարանի մամլո ծառայության տեղեկությունում: