Նինո Բուրջանաձե. Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին շուտով ազատ կարձակեն
Նինո Բուրջանաձե. Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին շուտով ազատ կարձակեն

«Միացյալ Վրաստան – ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեի հայտարարությամբ, Մոսկվայում բոլոր հանդիպումների ժամանակ զրուցել է Վաժա Գափրինդաշվիլու հարցի մասին:

Ինչպես Բուրջանաձեն պատմում է Վրաստանի Առաջին ալիքի հետ հեռախոսազրույցում, Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներին դիմել է խնդրանքով, առավելագույնս ներգրավվեն այս գործընթացին, որպեսզի նպաստեն Վաժա Գափրինդաշվիլու որքան հնարավոր է արագ ազատ արձակմանը:

«Ցանկանում եմ հաճույքով ասել, այս հանդիպումներից հետո հույս ունեմ, քամի որ իրոք կարող եմ հաստատել, որ այս հարցի առնչությամբ նկատել եմ ոչ միայն մարդկային աջակցություն, այլ նաև քաղաքական առումով էլ Ռուսաստանի իշխանությունը գիտակցում է, որ նրանց կողմից այս գործընթացին աջակցելը շատ կարևոր է»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Բացի այդ, Բուրջանաձեի խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումն է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամը Վրաստանի ներքին գործն է և Մոսկվան չի պատրաստվում միջամտել այդ հարցերին:

«Ինչ վերաբերում է այլ հարցերին, երբ ես Մոսկվայում եմ կամ ցանկացած այլ վայրում, մշտապես բարձրացնում եմ այն հարցերը, որոնք կարևոր են Վրաստանի պետության համար: Ուստի, բնական է, հարցը վերաբերել է ռուս-վրացակա հարաբերությունների ամենացավաի խնդրին, այդ թվում, իհարկե, հակամարտության խնդրին: Ինձ համար կարևոր է, որ Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի ցանկացած մայրաքաղաքից տեսնում են այն ճգնաժամը, որն այժմ կա Վրաստանում – քաղաքական ճգնաժանը, և միանշանակ ընդգծվել է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամը Վրաստանի ներքին գործն է և Մոսկվան չի պատրաստվում միջամտել այդ հարցերին»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Նրա տեղեկությամբ, հանդիպումններն անցկացվելու են նաև այսօր, դեկտեմբերի 6-ին: