Նիկոլոզ Շերազադիշվիլիի պատմական ոսկին (տեսանյութ)

Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող վրաց ձյուդոիստ Նիկոլոզ Շերազադիշվիլին դարձել է աշխարհի չեմպիոն:

մրցաշարի կիսաեզրափակիչում նա դիմակայել է ուժեղագույն մրցակցին, հունգարացի Կրիզստիան Տոտին: Հանդիպումը ընթացել է լարված պայքարում և հաղթողին ճանաչելու համար հարկավոր եղավ ավելացրած ժամանակը: Ավելացրած ժամանակում վրաց մարզիկը հակագրոհի վրա բռնեց մրցակցին և վաստակեց հաղթական միավոր:

Շերազադիշվիլին առաջին անգամ է անցել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ դիմակայել է կուբացի Սիլվա Մորալեսին: Մինչ այս մարզիկները հանդիպել էին երկու անգամ և ունեին մեկական հաղթանակ: Հանդիպման սկզբում Մորալեսը վաստակեց վազարի, որից հետո Շերազադիշվիլիին հաջողվեց հավասարեցնել հաշիվը և հանդիպումը շարունակվեց ավելացրած ժամանակում:

Ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին վրաց ձյուդոիստին հաջողվեց կատարել իպոն և դարձավ աշխարհի չեմպիոն:

Նիկոլոզ Շերազադիշվիլին առաջին տղամարդն է, որը Իսպանիային աշխարհի առաջնության շրջանակներում բերել է ոսկե մեդալ: