Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) ղեկավար, Մարեկ Շչիգելի հետ:

Կողմերը քննարկել են բռնազավթված տարածաշրջաններին վերաբերող հարցեր: Ընդգծվել է Եվրամիության դիտորդական առաքելության դերը և կարևորությունը, որպես Վրաստանում միակ միջազգային քաղաքացիական դիտորդական առաքելություն:

Հանդիպման ընթացքում քննարկված ամենակարևոր հարցերից մեկը, Զազա Գախելաձեի բանտարկությունն էր և դե-ֆակտո դատարանի կողմից նրա նկատմամբ 12 տարվա ազատազրկման դատապարտելը:

«Անհրաժեշտ է անհապաղ բարձրացնել այս հարցը բարձր մակարդակով, պահանջել Զազա Գախելաձեի անհապաղ ազատումը, ինչպես դե-ֆակտո իշխանություններից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից», – հանդիպման ժամանակ ասել է Նիկոլոզ Սամխարաձեն:

Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը խոստացել է օգնել, նշելով, որ առաքելությունը անընդհատ աշխատում է ոչ միայն Գախելաձեի, այլ նաև այլ անօրինական բանտարկյալների գործերով:

Ըստ նրա, մոտ ժամանակներս, երբ շփում կլինի ինչպես դե-ֆակտո, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ, դիտորդական առաքելությունը ջանք չի խնայի այս հարցը շատ բարձր մակարդակով օրակարգ մտցնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բռնազավթված տարածաշրջանում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը, որը, ըստ Նիկոլոզ Սամխարաձեի, ավելի է սրվել «կովիդ 19»-ի համավարակի հետևանքով, և որ ոչ աբխազները, ոչ էլ Ցխինվալիի բնակիչներն իրավունք չունեն անցնել մնացած Վրաստանի տարածք: