Նիկոլոզ Ղիփշիձե. Միխեիլ Սաակաշվիլիի դիրքորոշումն է, որ չի գնա Գլդանիի բանտին պատկանող հիվանդանոց
Նիկոլոզ Ղիփշիձե. Միխեիլ Սաակաշվիլիի դիրքորոշումն է, որ չի գնա Գլդանիի բանտին պատկանող հիվանդանոց

Միխեիլ Սաակաշվիլիի դիրքորոշումն այն է, որ նա չի գնա հիվանդանոց, որը պատկանում է Գլդանիի բանտին,- քրեակատարողական հիմնարկ մտնելուց առաջ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Ղիփշիձեն։

«Ես չգիտեմ իրավիճակը։ Մտնում եմ անալիզները տեսնելու և վերանայելու: Միխեիլ Սաակաշվիլիի դիրքորոշումը Գլդանիի բանտին պատկանող հիվանդանոց չգնալն է։ Այդ մասին իմացա առավոտյան, երեկ հեռուստացույց չէի նայում։ Սակայն մինչ այդ մեկ այլ դիրքորոշում լսեցի առողջապահության նախարարից, ով ինձ ասաց, որ ինձ կտրամադրի հիվանդանոցների ցուցակը, որտեղ կարող են տեղափոխել Միխեիլ Սաակաշվիլին»,- ասել է Նիկոլոզ Ղիփշիձեն։