Նիկոլոզ Բասիլաշվիլու փաստաբան. Դեպքի վայրում հայտնաբերվել են տեսագրություններ, որտեղ երևում է, որ կնոջ նկատմամբ ոչ ոք բռնություն չի գործում
Նիկոլոզ Բասիլաշվիլու փաստաբան. Դեպքի վայրում հայտնաբերվել են տեսագրություններ, որտեղ երևում է, որ կնոջ նկատմամբ ոչ ոք բռնություն չի գործում

Գործում չկան ապացույցներ, որոնք կդառնային Նիկոլոզ Բասիլաշվիլուն ձերբակալելու հիմք,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել մեղադրյալ թենիսիստի փաստաբան Իռմա Ճկադուան:

Փաստաբանի խոսքով, նյութերով, որը դատարանում ներկայացրել է դատախազությունը, չի հաստատվում և չի ապացուցվում, որ Նիկոլոզ Բասիլաշվիլին բռնություն է գործել կնոջ նկատմամբ: Ինչպես ասում է փաստաբանը, դեպքի վայրում հայտնաբերվել են տեսագրություններ, որտեղ երևում է, որ կնոջ նկատմամբ ոչ ոք բռնություն չի գործում:

Ճկադուայի հայտարարությամբ, Նիկոլոզ Բասիլաշվիլին ինչպես ներքին ազգային օրենսդրությամբ, այնպես էլ՝ միջազգային մակարդակով, կպաշտպանի իր շահերը և կապացուցի իր ճիշտը:

«Տեղեկությունը, որ իբր Նիկոլոզ Բասիլաշվիլին լռության դիմաց նախկին կնոջը տալիս էր որոշակի գումար, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Իռմա Ճկադուան:

Բացի այդ, ինչպես հայտարարում է Նիկոլոզ Բասիլաշվիլու փաստաբանը, այսօրվանից Բասիլաշվիլին կվճարի երեխայի համար սահմանված ալիմենտի գումարը և լրացուցիչ ծախսերի մասին այլևս չի հոգա:

Թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլուն ձերբակալել են մայիսի 22-ին՝ կնոջ նկատմամբ բռնության իրագործելու մեղադրանքով: