Նիկոլ Փաշինյանին քննչական կոմիտեում հարցաքննել են անօրեն գաղտնալսումների գործով
Նիկոլ Փաշինյանին քննչական կոմիտեում հարցաքննել են անօրեն գաղտնալսումների գործով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննչական կոմիտե հարցաքննության էին կանչել անօրեն գաղտնալսումների գործով:

Քննչական կոմիտեի առանձնահատուկ գործերի քննության գլխավոր վարչությունը հետաքննում է 2018թ. սեպտեմբերին եւ դեկտեմբերին համացանցում տարածված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործը:

Մամուլի տեղեկությամբ, հեռախոսազրույցին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և քննարկում դատավորների գործունեությանը հնարավոր միջամտելու հարցը: