Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Երևանում և այլ քաղաքներում արգելափակել են դատարանների շենքի մուտքերը
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Երևանում և այլ քաղաքներում արգելափակել են դատարանների շենքի մուտքերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո նրա կողմնակիցները Երևանում և այլ քաղաքներում արգելափակել են դատարանների շենքի մուտքերը:

Ցուցարարները կանգնած են Գերագույն դատական խորհրդի շենքի մուտքում: Մի քանի մարդ փակել է նաև Սահմանադրական դատարանի մուտքը:

Մինչ այդ, վարչապետը «ֆեյսբուքում» ազդարարել էր հեղափոխության երկրորդ և ամենակարևոր փուլի մեկնարկը: Փաշինյանի տեղեկությամբ, հեղափոխության հետագա փուլն ուղղված է դատական համակարգի բարեփոխմանը: Նա կողմնակիցներին 08:30-ից դատարանների շենքերի մուտքը և ելքը արգելափակելու կոչ էր արել:

Իր հերթին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքացիներին կոչ է արել պահպանել հանդարտություն, սահմանադրությունը և օրենքը: Նախագահի հայտարարությամբ, ժողովրդավարական գործընթացներն անխուսափելի են և ոչ ոք չպետք է կասկածի այս գործընթացների  մեջ:

Հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այն բանից հետո, երբ Հայաստանի դատարանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատել էր գրավի դիմաց: Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը կառավարում էր 1998 թվականից մինչև 2008 թվականը: Երկրի նախկին առաջնորդին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ: