Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված զինվորականներին կոչ է անում վերադառնալ զինվորական ծառայության
Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված զինվորականներին կոչ է անում վերադառնալ զինվորական ծառայության

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված զինվորներին կոչ է արել վերադառնալ զինվորական ծառայության, քանի որ նրա խոսքով նրանք ամենամարտունակներն են:

Այս մասին նա հայտարարել է «ֆեյսբուքի» ուղիղ եթերի ժամանակ:

«Եթե մենք միասին չկանգնենք, մենք ցեղասպանության զոհ կդառնանք»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Նա վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված զինվորականներին կոչ է արել դիմել զինկոմիսարիատներին:

«Նրանք, ովքեր պահում էին իրենց զինվորական համազգեստը, կրկին ներկայանան համազգեստով և փաստաթղթերով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: