Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի նախագահի հետ Մոսկվայրում հանդիպելու վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի նախագահի հետ Մոսկվայրում հանդիպելու վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել, Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է ռուսական հրատարակությանը տված հարցազրույցում:

Փաշինյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

«Սա է մեր դիրքորոշումը: Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Պատրաստ եմ ցանկացած ջանք գործադրել այս արդյունքին հասնելու համար, այդ թվում` հանդիպել և զրուցել նրանց հետ»,- ասել է Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հիմնվի փոխզիջման վրա:

«Եթե մյուս կողմից պատրաստակամություն չլինի, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ ՝ պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքները»,- ասել է Փաշինյանը:

Հարցին, թե պատրաստ է արդյոք վարչապետը Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին, նախքան Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, հայկական կողմում Լաչինի միջանցքը պահպանելու իրավունքով, Փաշինյանն ասել է. «Լեռնային Ղարաբաղի ինքնահաստատման իրավունքը, կարգավիճակը, մեզ համար կատարում է ռազմավարական դեր:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի գլխավոր նախաձեռնողը Թուրքիան է:

«Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջման, մեզ համար ելակետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Եթե ​​Ադրբեջանը համաձայն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ փոխզիջման նախադրյալներ կան: Այժմ համաշխարհային հանրությունը չի կասկածում, որ Թուրքիան լիովին ներգրավված է ռազմական գործողությունների մեջ, և որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը: Թուրքիան Սիրիայից հակամարտության գոտի է տեղափոխել ահաբեկիչների ու վարձկանների»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով, վարձկանների մի մասը տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս, ինչը հատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և վերաբերում է երկրների ազգային անվտանգությանը: Սակայն, ինչպես նշել է Փաշինյանը, Թուրքիան շահագրգռված է մոսկովյան համաձայնագրի տապալմամբ:

«Թուրքիայի գործողություններն ուղղված են Ռուսաստանին Հարավային Կովկասից վտարելուն»,- հայտարարել է Փաշինյանը: