Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական հատուկ գործողության համար ունի լեգիտիմ իրավունք
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական հատուկ գործողության համար ունի լեգիտիմ իրավունք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու օրինական իրավունք ունի:

Ինչպես Հայաստանի վարչապետը հայտարարել է ռուսական «Տասս» գործակալությանը տված հարցազրույցում, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմում կռվող սիրիացի ահաբեկիչները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար, և Մոսկվան հիմքեր ունի գործելու նրանց դեմ:

Հայաստանի կառավարության ղեկավարը համոզված է, որ «այդ տարրերը կանցնեն Ռուսաստանի տարածք, քանի որ նրանք Ռուսաստանի Դաշնությունը ընկալում են որպես թշնամի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը կամ Հայաստանը»:

Փաշինյանի խոսքով, Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել Սիրիայում, քանի որ սիրիացի մարտիկների ու ահաբեկիչների գործողությունները սպառնում էին նրա անվտանգությանը, իսկ այժմ մարտիկներն ավելի մոտ են Ռուսաստանի սահմանին: