Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկայում հրաժարական է տալու
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկայում հրաժարական է տալու

Հայաստանի վարչապետը առաջիկայում հրաժարական է տալու,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է րոպեներ առաջ:

Հայկական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Փաշինյանը հրաժարական կտա այն դեպքում, երբ երկու նախարարների ազատման մասին հրամանը կմտնի ուժի մեջ: Դրանից հետո երկու ժամվա ընթացքում խորհրդարանը հնարավորություն կունենա ընտրել նոր վարչապետի:

Փաշինյանը հայտարարում է, որ այդ քայլով ցանկանում է ցուցադրել, որ պաշտոնն իր համար ամենակարևորը չէ և հրաժարական է տալիս այն հույսով, որ իրեն կընտրեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Փաշինյանի խոսքով, Հայաստանում ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի վերջին:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է «Բարգավաճ Հայաստանի» և «Դաշնակցության» նախարարներին:

Հայկական ԶԼՄ-ների տեղեկությամբ, վերոնշյալի մասին վարչապետը հայտարարել է Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ նրա կողմնակիցներն անցկացնում են ցույց: Փաշինյանը նախարարներին ազատելու մասին հրամանը ստորագրել է հենց ակցիային:

Հայաստանում իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է օրինագիծ, որը հնարավոր է խանգարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Օրինագծին կողմ են քվեարկել Հանրապետական կուսակցության անդամները, որը խորհրդարանում ունի ամենաշատ մանդատ, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանի» և «Դաշնակցության» պատգամավորները:

Օրինագծի համաձայն, եթե պատգամավորները չհամաձայնեն անցկացնել արտահերթ նիստ, նիստը կհետաձգվի: Սահմանադրության համաձայն, խորհրդարանն անհնար է լուծարել, եթե կառավարության ղեկավարը հրաժարական տա: Այս օրինագիծը Նիկոլ Փաշինյանն անվանում է խայտառակ և հայտարարում, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: