Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում: Այդ մասին Փաշինյանը գրել է Facebook սոցիալական ցանցում: Այնուամենայնիվ, վարչապետը չի նշել, թե ինչ գործով է իրեն հարցաքննել:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,- այս մասին նա գրել է իր ֆեյսբուքի էջում:

Բացի այդ Փաշինյանը չի մանրամասնել թե որ գործով է հարցաքննվել:

Ըստ հայկական լրատվամիջոցների, Վարչապետը, որը լքել է քննչական կոմիտեի շենքը, լրագրողների հետ չի զրուցել գործի մանրամասների մասին և նշել, որ տեղեկատվությունը կհրապարակվի պրեսռելիզում:

Ըստ տեղական գործակալությունների, Փաշինյանի հարցաքննությունը տևել է մոտ 40 րոպե: