Նիկոլ Փաշինյանը Գիորգի Գախարիային շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը Գիորգի Գախարիային շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրանց: Այս մասին ասված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նրանց խոսքով, այսօր Նիկոլ Փաշինյանի ևԳիորգի Գախարիայի միջև կայացել է հեռախոսազրույց:

«Կողմերն ընդգծել են երկու երկրների բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները»,- նշված է վարչապետի մամուլի ծառայության տեղեկության մեջ: