Նիկոլ Փաշինյան. Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք առաջիկա նախագծերը
Նիկոլ Փաշինյան. Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք առաջիկա նախագծերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, վրաց գործընկերոջ հետ քննարկել է առաջիկա նախագծերը: Այս մասին նշված է Նիկոլ Փաշինյանի «Թվիթերի» պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Քննարկել ենք առաջիկա նախագծերը, որոնք ազդեցություն կունենան տարածաշրջանային զարգացման վրա»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է երկօրյա պաշտոնական այցով: