Նիկոլ Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի պայմանագրից հրաժարվելու դեպքում 20 000-անոց զորքը կհայտնվեր շրջափակման մեջ
Նիկոլ Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի պայմանագրից հրաժարվելու դեպքում 20 000-անոց զորքը կհայտնվեր շրջափակման մեջ

Լեռնային Ղարաբաղի պայմանագրից հրաժարվելու դեպքում 20 000-անոց զորքը կհայտնվեր շրջափակման մեջ,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցիալական ցանցով բնակչությանը դիմելիս:

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով, Ղարաբաղի մասին ստորագրված փաստաթուղթը չի ենթադրում հարցի վերջնական լուծում:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, Երևանի և Ստեփանակերտի միջև ցամաքային կապի անվտանգությունը կապահովեն ռու զինվորականները:

«Հրամանատարի կարևորագույն գործառույթը զինվորին առաջադրանք տալն է, սակայն երբ զինվորը որևէ ազդեցություն չունի իրադարձությունների հետագա զարգացման վրա, չի կարող լուծել խնդիրը և հնարվոր է, պարզապես զոհվի, այդ ժամանակ հայրենիքը պետք է զոհողության գնա հանուն զինվորի»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: