Նիկոլ Փաշինյան. Ջո Բայդենի հայտարարությունը հզոր քայլ է դեպի ճշմարտության պատմական արդարություն
Նիկոլ Փաշինյան. Ջո Բայդենի հայտարարությունը հզոր քայլ է դեպի ճշմարտության պատմական արդարություն

Ջո Բայդենի հայտարարությունը հզոր քայլ է դեպի ճշմարտության պատմական արդարություն և անգնահատելի աջակցություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, – գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Փաշինյանը նամակը հրապարակում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Ինչպես գրում է Հայաստանի վարչապետը, ամբողջ աշխարհի հայերը մեծ ոգևորությամբ արձագանքեցին Ջո Բայդենի այն հայտարարությանը, որում նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

«Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն»,- գրում է Փաշինյանը: