Նիկոլ Փաշինյան. Հայ-վրացական հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին ազդեցության
Նիկոլ Փաշինյան. Հայ-վրացական հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին ազդեցության

Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո անցկացված մամլո ասուլիսին:

Հայաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնում, Վրաստանում նկատել են, որ իր վարչապետ դառնալուց հետո Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են առանձնահատուկ ջերմությամբ,  կողմերին հուզող հարցերի շուրջ վստահելի ու անկեղծ երկխոսությամբ:

«Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն: Պատահական չէ, որ իմ առաջին արտասահմանյան այցը կայացավ Վրաստանում: Մեր շփումների դինամիկան եւ ներկայիս այցը խոսում է այն մասին, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այսօր Երևանում կայացել են կարևոր բանակցություններ: Կողմերը կրկին հաստատել են հարաբերությունների բարձր մակարդակը և դրանք զարգացնելու պատրաստակամությունը, քննարկել՝ երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր:

«Մեր օրակարգն այնքան հագեցած է, որ մեկ հանդիպման շրջանակներում անհնար է քննարկել բոլոր հարցերը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանի խոսքով, կողմերը զրուցել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման նշանակության մասին և համաձայնությունների շուտափույթ իրականացման հույս հայտնել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև երկու երկրների բիզնես-ֆորումի անցկացման նշանակությունը, որը նրա խոսքով, առևտրատնտեսական հարաբերությունների համար կստեղծի նոր հեռանկարներ:

«Հայ-վրացական հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին ազդեցության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

  1. Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Հայաստանի վարչապետին
  2. Հայաստանը ձգտում է ընդլայնել Վրաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Նիկոլ Փաշինյան
  3. Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում կարևոր դերերից մեկը խաղալու համար. Իրակլի Ղարիբաշվիլի
  4. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կժամանի Վրաստան
  5. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման-սահմանազատման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները մեզ համար ընդունելի էին և մնում են ընդունելի. Նիկոլ Փաշինյան
  6. Ադրբեջանը փորձում է հետաձգել Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Նիկոլ Փաշինյան
  7. Հաջորդ շաբաթ նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը
  8. Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում
  9. Ուրախ եմ, որ վերջին շրջանում Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է նկատվում. Նիկոլ Փաշինյան
  10. Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. Նիկոլ Փաշինյան
10°
Երք
Թբիլիսի
Չոր
12°
Հնգ
14°
$
USD
2.7098
0.010
EUR
2.9529
0.013
RUB
0.029402
0.001
£
GBP
3.4498
0.007