Նիկոլ Փաշինյան. Արցախի հայերին ստիպել, ապրել Ադրբեջանի կանոնների ենթակայության տակ, խախտում է միջազգային իրավունքը
Նիկոլ Փաշինյան. Արցախի հայերին ստիպել, ապրել Ադրբեջանի կանոնների ենթակայության տակ, խախտում է միջազգային իրավունքը

Ադրբեջանը ղեկավարում է ռասիստական ռեժիմ, որը նպաստում է հայերի դեմ ազգային բռնությանը,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Ադրբեջանը ղեկավարում է ռասիստական ռեժիմ, որը նպաստում է հայերի դեմ ազգային բռնությանը և հասարակության շրջանում սերմանում ազգային ատելություն, որը հաստատված է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի, Եվրախորհրդի ռասիզմի և ոչ հանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի ռասիստական խտրականության վերացման կոմիտեի կողմից: Արցախի հայերին ստիպել, ապրել Ադրբեջանի կանոնների ենթակայության տակ, խախտում է միջազգային իրավունքը»,- հայտարարում է Հայաստանի վարչապետը: