Նիկոլ Փաշինյան - Առաջին անգամ եմ լսում, որ Պուտինը Հայաստանի կառավարությանը խնդրել է արգելել Միխեիլ Սաակաշվիլու մուտքը երկիր
Նիկոլ Փաշինյան - Առաջին անգամ եմ լսում, որ Պուտինը Հայաստանի կառավարությանը խնդրել է արգելել Միխեիլ Սաակաշվիլու մուտքը երկիր

Հայաստանի վարչապետի խոսքով, առաջին անգամ է լսում տեղեկությունը, որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի կառավարությանը խնդրել է արգելել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու մուտքը Հայաստան: Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է ի պատասխան լրագրողի հարցին:

«Այս հարցն ինձ հետ ոչ ոք չի քննարկել: Առաջին անգամ եմ լսում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այդ, Վրաստանի նախկին նախագահը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը անձամբ խնդրել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի արգելվի նրա մուտքը այս երկրներ: