Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի համար «տրանսպորտային միջանցքի» հարցը Հայաստանի կողմից չի քննարկվել և չի քննարկվելու հետագայում
Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի համար «տրանսպորտային միջանցքի» հարցը Հայաստանի կողմից չի քննարկվել և չի քննարկվելու հետագայում

Ադրբեջանի համար «տրանսպորտային միջանցքի» հարցը Հայաստանի կողմից չի քննարկվել և չի քննարկվելու հետագայում, – կառավարության նիստին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, զրույցը կարող է վերաբերել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը:

«Տրանսպորտային հաղորդակցության բացումը Հայաստանի համար ոչ միայն ընդունելի է, այն առաջնահերթ խնդիրներից մեկն է, քանի որ այդ համաձայնագրերով Հայաստանը երկաթուղային կապեր կստանա Իրանի ու Ռուսաստանի հետ: Հայաստանը չի քննարկել «միջանցքի տրամաբանությունը», ոչ հիմա, ոչ էլ ապագայում է քննարկելու», – ասաց Նիկոլ Փաշինյանը: