Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի բանակի 100 հոգանոց ջոկատը Հայաստան ներթափանցելու ապարդյուն դիվերսիոն փորձ է կատարել
Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի բանակի 100 հոգանոց ջոկատը Հայաստան ներթափանցելու ապարդյուն դիվերսիոն փորձ է կատարել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, Ադրբեջանի բանակի 100 հոգանոց խումբը Հայաստան ներթափանցելու ապարդյուն դիվերսիոն փորձ է կատարել:

Հայաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ Ադրբեջանի դիվերսիոն խմբավորումը փորձում էր գրավել դիրքեր, սակայն հայոց բանակի զինվորները նկատեցին հակառակորդի տեղաշարժը և պատասխան միջոցներ ձեռնարկելուց հետո ադրբեջանցի զինվորականները նահանջեցին:

Հայաստանի կառավարությունում հայտարարում են, որ դիվերսիոն խմբի գործողությանը զուգահեռ, ադրբեջանցի զինվորականները ռմբակոծում էին հարակից դիրքերը և բնակավայրերը: