Նիկա Մելիան վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիին անվանելն համարում է ծիծաղելի
Նիկա Մելիան վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիին անվանելն համարում է ծիծաղելի

«Ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիան վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիին անվանելն համարում է ծիծաղելի:

Ինչպես նշել է Նիկա Մելիան, ժամանակին Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնից հեռացրեցին որպես փոքր երեխայի:

«Ես չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց պարոն Ղարիբաշվիլին կատակերգակ է: Ժամանակին վարչապետի պաշտոնից նրան հեռացրեցին որպես փոքր երեխա, ապա նորից վերադարձրեցին: Հիմա «Վրացական երազանքն» ավարտվեց, ես երբեք չեմ ստել: ես խոստացել էի, որ գրավը չեմ վճարելու, ես չեմ վճարել, խոստացել էի, որ նրանք չեն կարող ինձ բռնել, նրանք չբռնեցին: Այժմ ես ընկերներիս հետ խոստանում եմ, որ այս երկրում նոր ընտրություններ են անցկացվելու, և այս ընտրություններին «Վրացական երազանքը» կմասնակցի Իրակլի Ղարիբաշվիլիի թե այլ անձի ղեկավարությամբ, դա նրանց որոշելունն է», – ասել է Նիկա Մելիան:

«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է անվանել Իրակլի Ղարիբաշվիլիին: Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, ինչ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց: Իր հրաժարականի մասին Գախարիան հայտարարել է այսօր, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում: