Նիկա Մելիան Թելավում հանդիպել է «Ազգային շարժման» տեղական կազմակերպության ղեկավարների և անդամների հետ
Նիկա Մելիան Թելավում հանդիպել է «Ազգային շարժման» տեղական կազմակերպության ղեկավարների և անդամների հետ

«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան իր արտագնա հանդիպումները սկսել է Կախեթիից:

Նիկա Մելիան և «Ազգային շարժման» այլ առաջնորդներ, Թելավիի գրասենյակում հանդիպել են կուսակցության տեղական կազմակերպության ղեկավարների և անդամների հետ:

Տարածաշրջանային հանդիպմանը քննարկվելիք հիմնական թեման՝ «Ազգային շարժման» խորհրդարան մտնել-չմտնելու հարցն էր:

Ինչպես հանդիպումից առաջ ասել է Նիկա Մելիան, բանտից դուրս գալուց հետո սա առաջին արտագնա հանդիպումն է, որը կշարունակվի այլ մարզերում և հավանաբար դրանից հետո հայտնի կդառնա կուսակցության ընդհանուր որոշումը:

Թողնել մեկնաբանություն