Նիկա Մելիան տեղափոխվել է Ռուսթավիի N12 քրեակատարողական հիմնարկ
Նիկա Մելիան տեղափոխվել է Ռուսթավիի N12 քրեակատարողական հիմնարկ

«Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան տեղափոխվել է Ռուսթավիի N12 քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Հատուկ քրեակատարողական ծառայությունում:

Այսօր իրավապահները ձերբակալել են «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային:

Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն: ՆԳ նախարարությունը նշում է, որ ոստիկանությունը, դատարանի կողմից ներքին գործերի նախարարության վրա դրված պարտականությունների կատարման ընթացքում կիրառել է համաչափ ուժ և հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են հարկադրանքի օրենքով:

Միևնույն ժամանակ, «Ազգային շարժման» գրասենյակի մոտ իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու պատճառով, ոստիկանությունը ձերբակալել է 21 անձի: