Նիկա Մելիան կաշխուժացներ խորհրդարանը. Փրիդոն Ինջիա
Նիկա Մելիան կաշխուժացներ խորհրդարանը. Փրիդոն Ինջիա

«Եվրոպացի սոցիալիստների» անդամ Փրիդոն Ինջիայի հայտարարությամբ, իր կուսակցությունը ձեռնպահ է մնացել Նիկա Մելիայի համար պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու կապակցությամբ քվեարկությանը մասնակցելուց:

Նրա խոսքով ՝ Նիկա Մելիան կպակասի խորհրդարանին:

«Մեր կուսակցությունը ձեռնպահ մնաց քվեարկությանը մասնակցելուց: Մեր կուսակցությունը, «Եվրոպացի սոցիալիստները» այդպես որոշեցին: Նիկա Մելիան կպակասի խորհրդարանից: Համոզված եմ, որ Նիկա Մելիան կարող էր շատ ավելի մեծ օգուտներ բերել` լինելով խորհրդարանում, և նա դեռ կարող է զարդարել խորհրդարանը», – ասել է Փրիդոն Ինջիան:

Խորհրդարանը աջակցել է «Ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիության դադարեցմանը: Այդ հարցին սատարել է 88 պատգամավոր:

Ընդդիմությունից դեմ են քվեարկել ՝ Լևան Իոսելիանին և Ալեկո Էլիսաշվիլին, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» անդամներ՝ Ավթանդիլ Էնուքիձեն, Դավիթ Զիլֆիմիանին,  Փիրդոն Ինջիան և Գելա Միքձեն ձեռնպահ են մնացել քվեարկությանը մասնակցելուց:

Խորհրդարանի այս որոշումից հետո, դատախազությանը հնարավորություն է տրվում դիմել դատարանին, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք օգտագործելու միջնորդությամբ: