Նիկա Մելիա. Հարձակումը մի բան է, իսկ քննադատությունը՝ մեկ այլ, առարկայական քննադատությունը խնդիր չէ
Նիկա Մելիա. Հարձակումը մի բան է, իսկ քննադատությունը՝ մեկ այլ, առարկայական քննադատությունը խնդիր չէ

Հարձակումը մի բան է, իսկ քննադատությունը՝ մեկ այլ, առարկայական քննադատությունը խնդիր չէ, – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, դեսպանների հասցեին ուղղված հայտարարությունների կապակցությամբ:

Ըստ նրա, գործընկերների միջեւ քննադատությունն ընդունելի է, և այստեղ ցանկալի չէ ինտրիգ փնտրել:

«Քննադատական ​​հայտարարություններն ու առարկայական քննադատությունը խնդիր չէ: Հարձակումը մի բան է, իսկ քննադատությունը՝ մեկ այլ բան: Գործընկերների միջեւ փոխադարձ քննադատությունն ընդունելի է. Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Երբ խոսում ենք այնպիսի հարցերի մասին, որոնք սերտորեն կապված են պետականության և երկրի զարգացման հետ, այնտեղ կլինեն մի շարք դիրքորոշումներ: Բնականաբար, մեզանից ոմանք համաձայն են այս կամ այն ​​դիրքորոշման հետ, իսկ ոմանք էլ կարծում են, որ մեկ կամ երկու կարծիք սխալ է: Այնպես որ, այստեղ ինտրիգ որոնելը, իմ կարծիքով, պարզապես անցանկալի է », – հայտարարել է Նիկա Մելիան: