Նիկա Մելիա. Գիորգի Գախարիան իր հրաժարականով, փաստացի խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն, դա գնահատելի է
Նիկա Մելիա. Գիորգի Գախարիան իր հրաժարականով, փաստացի խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն, դա գնահատելի է

Գիորգի Գախարիան իր հրաժարականով, փաստացի խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն և բռնություն, նրա քայլը, իհարկե, գնահատելի է,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան՝ վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարակի հետ կապված:

Մելիայի խոսքով, Գախարիայի հրաժարականը բավական չէ և ընդդիմության կողմից անհրաժեշտ են արագ  գործողություններ:

«Զգույշ լավատեսությամբ կասեի, որ կարծես թե, լուսավորվել է «Վրացական երազանքի» մի շարք ներկայացուցիչների մոտ, այս դեպքում նկատի ունեմ Գախարիային, որը արյունահեղության երկրորդ քայլը չձեռնարկեց, ինչը, հավանաբար, կոչ էին անում թիմի անդամները: Պարոն Գախարիան ունի նաև քաղաքական և մարդկային մեղքեր՝ կապված հունիսի 20-ի հետ: Այն փաստը, որ պրն. Գախարիան հրաժարվեց իր պաշտոնից, որ նա գործնականում ընդունեց, որ այսօր նախատեսվում է արյունահեղություն և բռնություն, դա չարեց, ինչը գնահատելի է: Այժմ արագ գործողությունները կօգնեն գործին: Մենք պահանջում ենք, որ ընդհանուր ընդդիմադիր շարժումը անհապաղ հանդիպի ռեժիմի ներկայացուցիչների հետ՝ մեր գործընկեր դեսպանների մասնակցությամբ միայն մեկ հարցի շուրջ՝ նոր ընտրություններ», – ասաց Մելիան:

Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնից հեռանալու մասին հայտարարեց այսօր կառավարության վարչությունում կայացած հատուկ ճեպազրույցում: