Նիկա Գվարամիային նոր մեղադրանք առաջադրելու նպատակով կանչել են դատախազություն
Նիկա Գվարամիային նոր մեղադրանք առաջադրելու նպատակով կանչել են դատախազություն

«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային նոր մեղադրանք առաջադրելու նպատակով կանչել են դատախազություն: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են գլխավոր դատախազությունից:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության օրինական շահերի դեմ իրավասությունը չարաշահելու, ընկերությանը պատկանող մեծ քանակությամբ գումարների պաշտոնեական վիճակի կիրառմամբ յուրացնելու և գույքը գործարքով թաքցնելու գործով Գվարամիան կանչվել է դատախազությունում»,- հայտարարում են գերատեսչությունում: