Նիկա Գվարամիան ասում է, որ չի վճարի Հաղորդակցությունների հանձնաժողովի սահմանած տուգանքը
Նիկա Գվարամիան ասում է, որ չի վճարի Հաղորդակցությունների հանձնաժողովի սահմանած տուգանքը

«Մթավարի ալիքի» տնօրեն Նիկա Գվարամիան ասում է, որ չի վճարի Հաղորդակցությունների հանձնաժողովի սահմանած տուգանքը։

Ինչպես նշել է Նիկա Գվարամիան, Հաղորդակցությունների հանձնաժողովը որոշել է աննախադեպ չափի տուգանքներ կիրառել «Մթավարի ալիքի» նկատմամբ՝ այն կազմում է 112 հազար լարի, նախորդ ռեկորդը 58 հազար լարի էր և դա էլ դեմ էր «Մթավարի ալիքին»։

«Հիմա այս որոշումը կայացրել են երկու հոլովակի հետ կապված, որը բացարձակապես անօրինական է ընդունվել։ Նշված հոլովակները հանձնաժողովի կողմից դիտարկվել են որպես նախընտրական հոլովակներ, քաղաքական գովազդի շրջանակներում։ Այս որոշումը ուղղված է բացառապես մեր խմբագրական և քաղաքացիական դիրքորոշման արտահայտումը խստորեն սահմանափակելուն։ Այս որոշում կայացնողների մասին տեսահոլովակներ ենք թողարկելու, որոնք եթեր կհեռարձակվեն վաղվանից։ Մենք չենք պատրաստվում որևէ գումար վճարել և կդիմենք դատարան և կտեսնենք՝ արդյոք դատարանը կդիմանա այս փորձությանը։ Մենք խոստանում ենք այդ մարդկանց, որ միջազգային տեսանկյունից մենք անպայման կփորձենք բոլոր տեսակի սահմանափակումներ մտցնել նրանց նկատմամբ և պատասխանատվության ենթարկել վրացական իրավասության շրջանակներում», – ասաց Նիկա Գվարամիան։

Հաղորդակցության հանձնաժողովը «Մթավարի ալիքին» տուգանել է 112 հազար լարիով՝ նախընտրական շրջանում քաղաքական գովազդ ապօրինի տարածելու համար։